Հայաստան

Երևանի կենդանաբանական այգին հաստատում է՝ Ծառուկյանի տնից տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել

1 րոպեի ընթերցում

Երևանի կենդանաբանական այգին հաստատում է՝ Ծառուկյանի տնից տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել

Երևանի կենդանաբանական այգին հաստատում է տարածվող լուրերը, որ գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի կենդանաբանական այգին այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։

Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ, ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող 70 հասցեներում։ Խուզարկությունների շրջանակներում քնեցվել և Երևանի կենդանաբանական այգի էին տեղափոխվել Ծառուկյանի ընդունելությունների տանը պահվող կենդանիները՝ 3 առյուծ և 1 վագր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում