Դատարանի որոշումից հետո Մարին լը Պենը կարող է մասնակցել Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրություններին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչ Մարին Լը Պենի բողոքարկման վերաբերյալ՝ կապված հինգ տարով պաշտոնավարման իրավունքից իրեն զրկելու հետ։ Դատարանը հաստատել է քաղաքական գործչի նկատմամբ դատավճիռը, սակայն կրճատել է պաշտոնավարման արգելքի ժամկետը։ Սա նրան կարող է թույլ տալ առաջադրվել 2027 թ. նախագահական ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

2025 թ. մարտին լը Պենը մեղավոր էր ճանաչվել հափշտակության գործով, և նրան արգելվել էր հինգ տարի զբաղվել քաղաքականությամբ։ Նա նաև դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ երկու տարին՝ պայմանական, երկուսը՝ էլեկտրոնային ապարանջան կրելու պահանջով։ Լը Պենը և նրա «Ազգային ճակատ» կուսակցության 24 այլ պաշտոնյաներ մեղադրվում էին Եվրամիության խորհրդարանական օգնականների համար նախատեսված գումարները 2004-ից 2016 թվականներին կուսակցության աշխատակիցներին վճարելու համար՝ ԵՄ կանոնակարգերի խախտմամբ։ Խոսքը 4 միլիոն եվրոյի յուրացման մասին է։ Լը Պենը և նրա համախոհները հերքում են իրենց մեղքը:

Վերաքննիչ դատարանը պահպանել է հափշտակության գործով վճիռը և նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման՝ երկու տարին՝ պայմանական, մեկը՝ էլեկտրոնային ապարանջան կրելու պահանջով։ Լը Պենը և նրա 10 համախոհները նաև պետք է 2 միլիոն եվրո տուգանք վճարեն ԵՄ-ին։

Reuters-ը նշում է, որ ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցությունն առաջատար է հարցումներում. կենտրոնամետ նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականին։ Եթե լը Պենը չառաջադրվի, ապա «Ազգային ճակատի» թեկնածուն կարող է լինել կուսակցության առաջնորդ Ժորդան Բարդելան։

Հայերեն

Վահան Կոստանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ

Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ

Կիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը

Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

Առաջին դասարան հաճախելու համար իրենց երեխաներին հայտագրած ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին. իրազեկում

Տիգրան Մկրտչյանն ու Հունաստանի խորհրդարանականները քննարկել են երկու երկրների միջև առաջիկայում սպասվելիք զարգացումները

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ»-ին՝ Սևանա լճի ափամերձ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ

Զելենսկին Անկարայում կոչ է արել, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ

Դատախազական ներգործության արդյունքում՝ վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Թրամփը լավատեսություն է հայտնել, որ ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության կհասնեն