Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացման գործընթացում տեղի են ունեցել փոփոխություններ

2 րոպեի ընթերցում

Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն այս ուսումնական տարում նույնպես իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ համաձայն ընդունելության նոր կարգի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ընդունելության նոր կարգով և թվայնացման նոր ընթացակարգերով պայմանավորված՝ ընդունելության հայտերի ներկայացման գործընթացում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ․ համակարգը պարզեցվել է,  մի շարք տվյալների և փաստաթղթերի ներբեռնումը դարձել է ինքնաշխատ։

Հայտագրման ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով։

Հայտագրումն իրականացվելու է առցանց եղանակով՝ երկու քայլով.

Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/  հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում։

Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/  հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը:

Քոլեջների ընդունելության հայտերի ներկայացման https://hayt-college.emis.am/ առցանց համակարգը բաց կլինի հուլիսի 10–ից։ Հայտերի ներկայացման վերաբերյալ առաջիկայում կներկայացվի ուղեցույց՝ ըստ հաջորդական քայլերի:

Հայերեն

Եմենի կառավարական ուժերը հայտնել են հութիներից դիրքեր հետ գրավելու մասին

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը

ՀՀ Պն վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի դիմավորման արարողությունը

Լեհաստանը լրացուցիչ ոստիկանական ուժեր է տեղափոխել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահման

Գյումրիում հիմնանորոգվում են տասնամյակներ շարունակ լքված բնակարանները. դրանք կհատկացվեն բազմազավակ ընտանիքներին

Հյուսիսային Կորեան հերքում է առնչությունը Binance կրիպտոբորսայի վրա կիբերհարձակմանը

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակոյի Իշխանապետություն

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին.ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

Վարչապետի աշխատակազմի բյուջեն նվազել է 1 մլրդ 656 մլն դրամով