Տնտեսություն

Գևորգ Պապոյանը մի խումբ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Ծոցի երկրների շուկաներում

1 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանը մի խումբ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Ծոցի երկրների շուկաներում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպաններին ու դիվանագիտական ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Անուշիկ Ավետյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է գերատեսչության տարածած հաղորդագրությունից, նախարարը կարևորել է դեսպանությունների աջակցությունը՝ հայկական արտադրողների և ներմուծողների, խոշոր առևտրային ցանցերի ու դիստրիբյուտորների միջև գործարար կապերի ամրապնդման գործում։ 

Քննարկվել են հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Ծոցի երկրների շուկաներում, լոգիստիկ և տարանցիկ ուղղությունների զարգացումը, B2B հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև երկկողմ տնտեսական համագործակցության այլ ուղղություններ։

Հանդիպման ավարտին Գևորգ Պապոյանը պատասխանել է դեսպանների հարցերին, լսել նրանց առաջարկությունները առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում