Սպորտ

Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»

1 րոպեի ընթերցում

Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ակումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Կրասնոդար»-ի մամուլի ծառայությունը: 

Սպերցյանը «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սաներից է ։ 185 խաղի ընթացքում սև-կանաչ մարզաշապիկով Սպերցյանը ունեցել է 102 արդյունավետ գործողություն (58 գոլ + 44 գոլային փոխանցում) և դարձել ակումբի պատմության երկրորդ ռմբարկուն: 2024/25 մրցաշրջանում ավագի դերում Էդվարդը «ցլերին» բերեց ակումբի պատմության մեջ առաջին չեմպիոնությանը։ Իսկ 2025/26 մրցաշրջանում դարձել է ՌՊԼ-ի լավագույն արդյունավետ փոխանցումներ կատարողը (16 գոլային փոխանցում) և լավագույնը «գոլ + փոխանցում» համակարգով ՝ 29 միավոր (13+16):

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում