Կիևի մերձակայքում գտել են Մոնակոյում պայթյունի համար կասկածվող կնոջ մարմինը

2 րոպեի ընթերցում

Հուլիսի 6-ին Կիևի մերձակայքում հայտնաբերել են Անաստասիա Բերեզովսկայայի մարմինը, որին կասկածում էին Մոնակոյում ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականին հայտնել են  իրավապահ մարմինների աղբյուրներ:

Աղբյուրները նշել են, որ գործով արդեն ձերբակալվել է երկու կասկածյալ։ Մեկը Հետախուզության գլխավոր վարչության գործող աշխատակից է, մյուսն՝ իրավապահ մարմինների նախկին աշխատակից։

Հունիսի 29-ին ժամը մոտավորապես 21:00-ին Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երեք մարդ, որոնցից երկուսը ծանր վիրավորում են ստացել։ Ըստ զանգվածային լրատվամիջոցների տվյալների՝ թիրախավորվել են ուկրաինացի գործարար Երմոլաևը և նրա ընտանիքի անդամները։

Ըստ Մոնակոյից ստացված վերջին հաղորդագրությունների՝ ահաբեկչության վարկածը բացառվում է: Իշխանապետության Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել սպանության փորձի և հասարակական վայրում պայթուցիկ սարքի տեղադրման փաստով։

Հուլիսի 3-ին «Ինտերպոլ»-ը միջազգային հետախուզում էր հայտարարել Ուկրաինայի 39-ամյա քաղաքացի Անաստասիա Բերեզովսկայային։ Մոնակոյի իրավապահ մարմինների տվյալներով՝ նրան կասկածում են պայթուցիկ սարք տեղադրելու համար։ Հետաքննիչները կնոջը նույնականացրել են տեսախցիկների տեսագրությունների և ականատեսի վկայությունների միջոցով։

Վադիմ Երմոլաևը դնեպրցի գործարար է, «Ալեֆ» առևտրա-արտադրական կորպորացիայի հիմնադիր և քաղաքի խոշորագույն կառուցապատողներից մեկը։ Նախկինում նա պարբերաբար ընդգրկվել է Forbes-ի Ուկրաինայի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում։ 2019 թվականին նա հրաժարվել է Ուկրաինայի քաղաքացիությունից և ստացել Կիպրոսի անձնագիր։ Նրա դեմ Ուկրաինայում պատժամիջոցներ են սահմանվել։

Եվրոպա

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

Հայերեն English Русский

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել