Սպորտ

Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին

1 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին

Սիեթլ, ԱՄՆ

Մարզադաշտ «Սիեթել»

1/16 եզրափակիչ

ԱՄՆ-Բելգիա` 1:4

Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակչում Բելգիայի ազգային հավաքականըվստահ հաղթանակ տարավ՝ 4:1 հաշվով առավելության հասնելով ԱՄՆ-ի նկատմամբ և նվաճելովքառորդ եզրափակչի ուղեգիր։ Հանդիպումը կայացավ Սիեթլում, որտեղ բելգիացիները խաղի մեծմասում վերահսկում էին իրադարձությունների ընթացքը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բելգիան ակտիվ սկսեց հանդիպումը և առաջին խաղակեսում կարողացավ երկու անգամ գրավել մրցակցի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Շառլ Դե Կետելարեն: ԱՄՆ-ի հավաքականը պատասխանեց Մալիկ Թիլմանի գեղեցիկ տուգանային հարվածից գոլով՝ կրճատելով հաշվի տարբերությունը, սակայն ընդմիջումից հետո բելգիացիները կրկին իրենց ձեռքը վերցրին նախաձեռնությունը։ Հանս Վանակենը օգտվեց ամերիկացիների պաշտպանական սխալից ու գրավեց դարպասը, իսկ հանդիպման վերջակետը դրեց Ռոմելու Լուկակուն՝ ձևակերպելով 4:1 վերջնական հաշիվը։

Այս հաղթանակի շնորհիվ Բելգիան դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Իսպանիայի հավաքականի հետ:

Տեսանյութը` այստեղ

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում