Կրթություն

Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո

2 րոպեի ընթերցում

Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո

Մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նշվեց հուլիսի 6-ին «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցում» տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Խորհրդակցությանը մասնակցում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, նախարարության և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ, մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ և վարչատնտեսական համակարգողներ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության գործընթացին, ԿԳՄՍ նախարարության և մարզպետների աշխատակազմերի գործառույթների ու պատասխանատվությունների տարանջատմանը, ինչպես նաև հետագա համագործակցության և հաղորդակցության արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ բարեփոխումների հիմնական նպատակն է ապահովել հանրակրթական դպրոցներում միասնական չափանիշների կիրառումը՝ անկախ դրանց աշխարհագրական դիրքից և աշակերտների թվաքանակից։

Ընդգծվեց, որ դպրոցները ԿԳՄՍ նախարարության անմիջական ենթակայության ներքո կենտրոնացնելը կնպաստի հանրակրթության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանն ու կրթության որակի հավասար պայմանների ապահովմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում