Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում անվերահսկելի կերպով տարածվող անտառային հրդեհների պատճառով Իսպանիայի սահմանին մոտ գտնվող երկու տասնյակ փոքր քաղաքներից և գյուղերից տարհանվել է մոտ 10,000 մարդ։ Իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 6-ի ուժեղ քամիները կարող են էլ ավելի ուժեղացնել կրակի տարածումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Ֆրանսիայի Պիրենեյների նախալեռներում հրդեհը այրել է մոտ 4,600 հեկտար տարածք։

«Այս առավոտ պայմանները կրկին վատթարանում են։ Այսօր վերսկսվում է պայքարը», – ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունեզը TF1 հեռուստաալիքի եթերում։

Ֆրանսիայում և ողջ Արևմտյան Եվրոպայում մայիսին և հունիսին գրանցված  բարձր ջերմաստիճանները մեծ տարածքներ են չորացրել՝ դրանք դարձնելով հատկապես խոցելի անտառային հրդեհների համար։

Սահմանի այն կողմում՝ Իսպանիայում հրդեհը վնասել է 2,200 հեկտար տարածք։

Կատալոնիայի հարավում՝ արևելյան Կաստելյոն նահանգում, 500 մարդ տարհանվել է այն բանից հետո, երբ հրդեհը ներթափանցել է Սիեռա դե Էսպադան ազգային պարկ։

Հայերեն Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը