Իրավունք

70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ-ն՝ Ծառուկյանի տանը և այլ վայրերում խուզարկությունների մասին

1 րոպեի ընթերցում

70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ-ն՝ Ծառուկյանի տանը և այլ վայրերում խուզարկությունների մասին

Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են խուզարկություններ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Կոմիտեից՝ անդրադառնալով հուլիսի 6-ի առավոտից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և վերջինիս պատկանող մի շարք ընկերություններում իրականացվող խուզարկություններին։

«Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ»,-նշեցին ՔԿ-ից

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։

ՀՀ քննչական կոմիտեից հաստատել էին տեղեկությունն՝ ընդգծելով, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում