Սպորտ

Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային

1 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային

Հյուսթոն, ԱՄՆ

Մարզադաշտ «Հյուսթոն»

1/16 եզրափակիչ

Կանադա-Մարոկկո` 0:3

Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակչում Մարոկկոյի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Կանադայի նկատմամբ՝ 3:0 հաշվով և նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման առաջին խաղակեսն անցավ լարված և համառ պայքարում։ Կանադայի հավաքականը փորձեց նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը և մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեց, սակայն Մարոկկոյի պաշտպանությունն ու դարպասապահը գործեցին անթերի՝ թույլ չտալով մրցակցին բացել հաշիվը։ Առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

Ընդմիջումից հետո մարոկկացիները զգալիորեն ավելացրին ճնշումը և 50-րդ րոպեին Ազեդին Ունահին դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը։ Բաց թողած գոլից հետո Կանադան ակտիվացավ, սակայն չկարողացավ արդյունավետ ավարտին հասցնել իր գրոհները։

82-րդ րոպեին Ունահին դուբլ ձևակերպեց՝ կրկնապատկելով Մարոկկոյի առավելությունը, իսկ հանդիպման վերջնամասում` Սուֆիան Ռահիմի օգտվեցին մրցակցի բաց տարածություններից և խփեց Մարոկկոյի երրորդ գոլը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում