Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ իր երկիրը կարողացել է հաղթահարել Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը՝ շնորհիվ տարբեր երկրների հետ բարեկամության:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հնդկաստանի վարչապետի հայտարարությունը մեջբերել է Times of India-ն:
«Պատերազմի այս շրջանում (խմբ.՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը) Հնդկաստանի բարեկամությունն այլ երկրների հետ չափազանց արժեքավոր էր։ Ճգնաժամից առաջ Հնդկաստանը վառելիք և էներգիա էր ներմուծում ընդամենը 25-26 երկրներից: Պատերազմի ընթացքում Հնդկաստանը սկսեց վառելիք ներմուծել ավելի քան 40 երկրներից»,-հայտարարել է Նարենդրա Մոդին:
Նա հավելել է, որ երկրում ընդդիմությունը փորձել է լուրեր և վախեր տարածել ճգնաժամի ընթացքում, բայց Հնդկաստանին հաջողվել է արդյունավետորեն կողմնորոշվել դրանում։
Հունիսի 18-ի գիշերը Իրանը և ԱՄՆ-ն հեռակա կարգով ստորագրեցին հուշագիր, որը նպատակ ունի վերջ դնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությանը։
Հուշագրում նաև սահմանվում են ժամանակացույցեր, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի Իրանի ծովային շրջափակումը, և երբ Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։