Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

4 րոպեի ընթերցում

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա երաժշտության և գիտության եզակի փառատոնի՝ STARMUS-ի («Սթարմուս») շրջանակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նորությունը հայտնել են փառատոնի կազմակերպիչները։

Արդեն 8-րդ անգամ կազմակերպվող փառատոնը տեղի է ունենալու 2026 թվականի հոկտեմբերի 17-22-ին՝ Իսպանիայի Տեներիֆե և Լա Պալմա կղզիներում։

Անդրեա Բոչելին ելույթ է ունենալու փառատոնի բացման և մեդալների հանձնման արարողության ժամանակ։ Բեմում կլինեն նաև լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը, անգլիացի սոպրանո Սառա Բրայթմանը և այլ հայտնի ու սիրված երաժիշտներ։

«Նրանք միասին կտոնեն դասական երաժշտությունն ու ռոքը միավորելու հարատև ավանդույթը՝ երաժշտական մի ժառանգություն, որը ձևավորվել է Լուչիանո Պավարոտիի, Մոնսերատ Կաբալիեի, Ֆրեդի Մերկուրիի և բազմաթիվ այլ լեգենդների անմոռանալի համագործակցությունների շնորհիվ»,- ասվում է հայտարարության մեջ։

8-րդ փառատոնն անց է կացվելու «Ճշմարտության փնտրտուքը» խորագրի ներքո։

Թեպետ STARMUS VIII-ի մասնակիցների ցանկը դեռևս չի հրապարակվել, սակայն նախորդ տարիների փառատոնները մշտապես աչքի են ընկնում քննարկվող թեմաների բազմազանությամբ և բանախոսների բացառիկությամբ։ Նախկին փառատոններին իրենց մասնակցությունն են բերել լուսնագնացներ, տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակիրներ, ականավոր գիտնականներ և աշխարհահռչակ երաժիշտներ։ 

Գիտություն

STARMUS-ի ութերորդ փառատոնը տեղի կունենա Կանարյան կղզիներում

Այս տարվա միջոցառման ընթացքում առաջին անգամ շնորհվելու է երջանկահիշատակ պրիմատոլոգ Ջեյն Գուդոլի անվան մեդալ։ Փառատոնի համահիմադիր Գարիկ Իսրայելյանը 2025 թվականի դեկտեմբերին հայտնել էր, որ մեդալը, որը կոչվելու է Ջեյն Գուդոլի Երկրի  մեդալ (Jane Goodall Earth Medal), տրվելու է մարդկանց, ովքեր ջանքեր են գործադրում և իրենց ձայնը միշտ լսելի են դարձնում մեր մոլորակի ու կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ։ Ջեյն Գուդոլը, ով կյանքից հեռացավ 2025 թվականին, STARMUS-ի խորհրդատվական խորհրդի անդամ էր։ 

Փառատոնի շրջանակում ամեն տարի շնորհվում է նաև Սթիվեն Հոքինգի մեդալը, որը տրվում է գիտությունը հանրայնացնողներին (Science Communicator) երեք անվանակարգերում՝ գիտություն, արվեստ և ֆիլմ: Անցնող տարիների ընթացքում մեդալին արժանացել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպես SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, օսկարակիր ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը, օսկարակիր կոմպոզիտոր Հանս Ցիմերը, երջանկահիշատակ պրիմատոլոգ Ջեյն Գուդոլը, աստղաֆիզիկոս Նիլ դե Գրաս Թայսոնը, ֆիզիկոս Ջիմ ալ-Խալիլը, Queen խմբի անդամ, երաժիշտ և աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից մեկը համարվող Ժան Միշել Ժառը և այլոք։ 

STARMUS-ի առաջին փառատոնը կազմակերպվել է 2011 թվականին։ Փառատոնի համահիմնադիրներն աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն ու լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյն են։ 

2022 թվականին փառատոնն առաջին անգամ կազմակերպվել էր Հայաստանում։ 

Հայերեն English Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին