Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

2 րոպեի ընթերցում

Մոնակոյի քննչական մարմինները պարզել են Ռևերեն Պեր Լուի Ֆրոլլա փողոցի բնակելի շենքում պայթյուն իրականացնելու համար կասկածվող անձի ինքնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է AFP գործակալությունը՝ հղում անելով Մոնակոյի Իշխանապետության գլխավոր դատախազությանը:

«Տրվել է ձերբակալման հրամանագիր, արդեն այսօր երեկոյան կասկածյալի նկատմամբ կտրվի Ինտերպոլի, այսպես կոչված, կարմիր ծանուցում», - մեջբերում է գործակալությունը գերատեսչության հաղորդագրությունը:

Le Figaro թերթը հաղորդել է, որ խոսքը կարող է վերաբերել Ուկրաինայի քաղաքացուհու, որը բնակվում է Գերմանիայում:

Հունիսի 29-ին Մոնակոյի բնակելի շենքի մուտքում տեղի է ունեցել պայթյուն: Ըստ տարբեր ԶԼՄ-ների՝ երեք վիրավորներից մեկն ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևն է՝ Կիպրոսի քաղաքացի, որը ներառվել է Ուկրաինայի 100 ամենահարուստ մարդկանց ցուցակում: Երմոլաևն Ուկրաինայի քաղաքացիությունից հրաժարվել է 2019 թվականին: 2023 թվականին Կիևի իշխանությունները նրա դեմ սահմանել են պատժամիջոցներ Մոսկվայի տիրապետության տակ անցած Ղրիմում ալկոհոլային բիզնեսի և Ռուսաստանին հարկեր վճարելու համար՝ նույնիսկ Ուկրաինայի դեմ 2022 թ. փետրվարին ռազմական գործողությունների ծավալումից հետո։

Եվրոպա

Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները

Հայերեն Русский

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին