Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը

3 րոպեի ընթերցում

Տորոնտո, Կանադա

Մարզադաշտ «Տորոնտո»

1/32 եզրափակիչ

Պորտուգալիա-Խորվաթիա` 2:1

Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/փթ եզրափակչում Պորտուգալիայի հավաքականըդրամատիկ պայքարում 2:1 հաշվով հաղթեց Խորվաթիային և դուրս եկավ հաջորդ փուլ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին խաղակեսում պորտուգալացիները վերահսկում էինհանդիպման ընթացքը՝ ունենալով գնդակին տիրելու զգալի առավելություն և ստեղծելով մի շարքվտանգավոր պահեր, սակայն խորվաթների պաշտպանությունն ու դարպասապահ ԴոմինիկԼիվակովիչի վստահ խաղը թույլ չտվեցին բացել հաշիվը։ Ընդմիջման թիմերը գնացին գոլազուրկոչ-ոքիով։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Խորվաթիան կարողացավ օգտագործել իր հնարավորությունը․53-րդ րոպեին Իվան Պերիշիչը բացեց հաշիվը՝ առաջ մղելով իր թիմին։ Սակայն Պորտուգալիանարագ վերականգնեց հավասարակշռությունը. 68-րդ րոպեին VAR-ի միջամտությունից հետոնշանակված 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ դարձնելով հաշիվը 1:1։

Փոխարինման դուրս եկած Գոնսալու Ռամուշը 90+4-րդ րոպեին գլխի հարվածով խփեց հաղթականգոլը։ Խորվաթիան հանդիպման վերջնամասում ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը,սակայն VAR-ի ստուգումից հետո գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով: Այսհաղթանակի շնորհիվ Պորտուգալիայի հավաքականը նվաճեց 1/16 եզրափակչի ուղեգիր, որտեղկմրցի Իսպանիայի ընտրանու հետ:

Տեսանյութը` այստեղ:

Վանկուվեր, Կանադա

Մարզադաշտ «Վանկուվեր»

1/32 եզրափակիչ

Շվեյցարիա-Ալժիր` 2:0

Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/32 եզրափակչում Շվեյցարիայի հավաքականը վստահխաղ ցուցադրեց և 2:0 հաշվով հաղթեց Ալժիրին՝ ապահովելով իր տեղը մրցաշարի 1/16 եզրափակչում։

Շվեյցարացիները խաղի մեկնարկից անմիջապես հետո տիրեցին նախաձեռնությանը և արդեն 10-րդ րոպեին բացեցին հաշիվը։ Բրիլ Էմբոլոն հաջողությամբ եզրափակեց թիմակիցների գրոհը՝ առավելություն պարգևելով իր հավաքականին։ Առաջին խաղակեսում Մուրատ Յակինի թիմը վերահսկում էր գնդակը, հաճախ էր սպառնում մրցակցի դարպասին և գրեթե թույլ չէր տալիս Ալժիրին վտանգավոր պահեր ստեղծել։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում շվեյցարացիները կրկնապատկեցին իրենց առավելությունը։ 46-րդ րոպեին Դան Նդոյեն դիպուկ հարվածով խփեց հանդիպման երկրորդ գոլը՝ գործնականում վճռելով դիմակայության ելքը։

Այս հաղթանակի շնորհիվ Շվեյցարիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ:

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար