Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի. օրենսդրական նախաձեռնություն

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են խստացնել սահմանված պատժաչափերն ընտրակաշառքի տեսքով արտահայտվող հանցագործությունների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, Վահագն Ալեքսանյանի, Ալխաս Ղազարյանի և Թագուհի Ղազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 2-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում:

Առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 218-221-րդ հոդվածներում և խստացնել սահմանված պատժաչափերն ընտրակաշառքի տեսքով արտահայտվող հանցագործությունների համար: Նախատեսված պատժի խստացումը լրացուցիչ երաշխիքներ կստեղծի նմանատիպ իրավախախտումների կանխարգելման և նվազեցման համար:

Հիմնական զեկուցող Վահագն Ալեքսանյանը նշել է, որ անցած ընտրություններին արձանագրվեց, թե ինչպես որոշ ուժեր փորձեցին վերակենդանացնել ընտրակաշառքի էջը, որը, թվում էր, փակվել էր դեռ 2018 թվականին: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է երկարացնել ազատազրկման ժամկետները ինչպես ընտրակաշառք տվողների ու միջնորդների, այնպես էլ այն վերցնող քաղաքացիների համար: Բացի այդ, նախատեսվում են հատուկ սահմանափակումներ, որոնցով ընտրական հանցագործություններ կատարած անձանց կարգելվի երկար ժամանակով զբաղեցնել պետական, համայնքային կամ հանրային պաշտոններ:

Գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Հարակից զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ներկայացրել է առաջարկվող կարգավորումները:  

Եզրափակիչ ելույթում Ալխաս Ղազարյանը նշել է, որ հանրությունը բազմիցս սեփական փորձով է զգացել ընտրակաշառքի միջոցով տասնյակ տարիներ իշխանությունը զավթածների ապաշնորհ կառավարման հետևանքները: Ըստ նրա՝ հունիսի 7-ին ևս մեկ անգամ փորձ է արվել ֆինանսական միջոցների ներգրավմամբ կրկին զավթել իշխանությունը Հայաստանում, ինչը, սակայն, չի հաջողվել՝ շնորհիվ քաղաքացիների արժանապատիվ, իրավագիտակից, քաղաքականապես հասուն ընտրության: Այս համատեքստում պատգամավորն ընդգծել է ընտրակաշառք առաջարկողների, վերցնողների և միջնորդների համար պատժի խստացման կարևորությունը:

Հայերեն

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին