Մարզեր

Մեկնարկել են Ծովինարով անցնող մարզային նշանակության ճանապարհի 2,4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել են Ծովինարով անցնող մարզային նշանակության ճանապարհի 2,4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները

ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ ընթանում են /Մ-10/-Ծովինար-/Մ-10/ 2,4 կիլոմետր երկարության մարզային նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 116 միլիոն 400 հազար դրամ։

Ծրագրով նախատեսվում է ճանապարհի գոյություն ունեցող ծածկի փոսային նորոգում, առանձին հատվածներում՝ հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե վերին ծածկի տեղադրում՝ 13 հազար 783 քմ մակերեսով։ Ավազակոպճային շերտ կտեղադրվի նաև կողնակներում։ Ծրագրի ավարտին կտեղադրվեն ճանապարհային 28 նշան, կիրականացվի գծանշում։

Շինարարական աշխատանքները կավարտվեն հուլիսի ընթացքում։  

Օրերս ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին հետևել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ու Մարտունիի համայնքապետ Հովիկ Հովեյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում