Մարզեր

Մարտունի քաղաքում անցկացվել է բռնցքամարտի բաց առաջնություն

1 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքում անցկացվել է բռնցքամարտի բաց առաջնություն

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում կայացել է բռնցքամարտի «Սևանա լիճ 2026» 10-րդ բաց առաջնությունը, որը Մարտունիի մարզադպրոցի հետ համատեղ  կազմակերպել էր Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը, Մարտունիի մարզադպրոցը մեկ հարկի տակ էր հավաքել 2008-2018 թվականներին ծնված 210 ուժեղագույն մարզիկի Մարտունիից, Երևանի «Դինամո» ՄՀԿ-ից, Եղեգնաձորից, Ալավերդիից, Քաջարանից, Կապանից, Արտաշատից, Հրազդանից, Վայքից, Փարաքարից, Սևանից և այլ համայնքներից։

Թիմային արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Մարտունիի մարզադպրոցը, երկրորդ տեղը՝ Եղեգնաձոր համայնքը, երրորդ տեղը՝ Երևանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունը։

Հաղթող մարզիկները և մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են գավաթներով, մեդալներով ու պատվոգրերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում