Հայաստան

Աննա Վարդապետյանը եվրոպական երկրներից ժամանած դատախազներին նվիրել է Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը

1 րոպեի ընթերցում

Աննա Վարդապետյանը եվրոպական երկրներից ժամանած դատախազներին նվիրել է Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում անցկացվող համաժողովին մասնակցելու նպատակով, եվրոպական երկրներից ժամանած դատախազներին նվիրել է Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատության վերահրատարակված անգլերեն թարգմանությունը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Դատախազության տարածած հաղորդագրությունից։ 

2025 թվականի հոկտեմբերի 29-ին Գլխավոր դատախազությունն ու Մատենադարանը կազմակերպել էին «Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ն՝ համաշխարհային հիշողության շտեմարանում. արդի իրավունքի միջնադարյան ակունքները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով, որի շրջանակում մասնագիտական հանրույթին էր ներկայացվել Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատության վերահրատարակված անգլերեն թարգմանությունը:

Այն մշակվել և հրատարակվել էր Մատենադարանի և «Կայծ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում