3 րոպեի ընթերցում
Սիեթլ, ԱՄՆ
Մարզադաշտ «Սիեթել»
1/32 եզրափակիչ
Բելգիա-Սենեգալ` 3:2
Աշխարհի առաջնության 1/32 եզրափակչի ամենադրամատիկ հանդիպումներից մեկում Բելգիայիհավաքականը լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով հաղթեց Սենեգալին և նվաճեց 1/16 եզրափակչի ուղեգիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեծ մասում նախաձեռնությունը Սենեգալի կողմն էր։ Առաջին խաղակեսի 25-րդրոպեին Հաբիբ Դիարան բացեց հաշիվը, իսկ ընդմիջումից հետո՝ 51-րդ րոպեին, Իսմայիլա Սառըկրկնապատկեց առավելությունը։ Սենեգալը ոչ միայն արդյունավետ էր գրոհում, այլև մի քանիանգամ վտանգավոր պահեր ստեղծեց՝ երկար ժամանակ վերահսկելով խաղի ընթացքը։
86-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ընդամենը երեք րոպե անցՅուրի Տիլեմանսը գլխի հարվածով վերականգնեց հավասարակշռությունը՝ խաղը տեղափոխելովլրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում երկու թիմերն էլ զգուշավոր էին գործում, և թվում էր, թե հաղթողը կորոշվիհետխաղյա 11-մետրանոցներով։ Սակայն 120+5-րդ րոպեին` VAR-ի միջամտությունից հետո,Բելգիան ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Յուրի Տիլեմանսը՝ձևակերպելով իր դուբլը և պարգևելով Բելգիային 3:2 կամային հաղթանակ։
Տեսանյութը` այստեղ
Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
Մարզադաշտ «Սան Ֆրանցիսկո»
1/32 եզրափակիչ
ԱՄՆ-Բոսնիա և Հերցեգովինա` 2:0
Ընթացիկ «Մունդիալ»-ի 1/32 եզրափակչի խաղում ԱՄՆ-ի հավաքականը 2:0 հաշվով վստահհաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ՝ նվաճելով 1/16 եզրափակչի ուղեգիր։
Ամերիկացիները հանդիպման ընթացքում ունեին խաղային առավելություն, թեև մեկնարկայինրոպեներին Բոսնիա ու Հերցեգովինան նույնպես ստեղծեց մի քանի վտանգավոր պահ։ Առաջինխաղակեսի վերջնամասում Ֆոլարին Բալոգունը, որն ավելի վաղ արդեն մեկ անգամ գրավել էրդարպասը, սակայն գոլը չէր հաշվվել խաղից դուրս վիճակի պատճառով, 45-րդ րոպեին բացեցհանդիպման հաշիվը՝ ԱՄՆ-ին ընդմիջման ուղարկելով առավելությամբ։
Երկրորդ կեսում խաղի ընթացքը բարդացավ տանտերերի համար. 64-րդ րոպեին Բալոգունըկարմիր քարտ ստացավ, և ԱՄՆ-ն մնաց տասը ֆուտբոլիստներով։ 82-րդ րոպեին Մալիկ Թիլմանըգեղեցիկ տուգանային հարվածով կրկնապատկեց հաշիվը՝ վերջնականապես վճռելով հանդիպմանելքը։ Ամերիկացիները պահպանեցին հաղթական արդյունքը մինչև եզրափակիչ սուլիչը և 2:0 հաշվով հաղթանակով ապահովեցին իրենց տեղը աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում,որտեղ կհանդիպեն Բելգիայի հավաքականին։