Հայաստան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքը

Եվրոպացի դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում անցկացվող միջազգային համաժողովի շրջանակում այսօր ներկայացվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության նոր պաշտոնական կայքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանի խոսքով՝ կայքի գործարկումը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության թվային վերափոխման կարևոր քայլերից մեկն է և միտված է հանրության, մասնագիտական համայնքի և միջազգային գործընկերների համար առավել բաց, մատչելի և ժամանակակից հաղորդակցային միջավայրի ձևավորմանը։

Դատախազության կայքը մշակվել է՝ հաշվի առնելով տեղեկատվության մատչելիության, օգտագործման հարմարավետության և տեղեկատվական անվտանգության միջազգային լավագույն չափանիշները։

Կայքը հնարավորություն է տալիս օգտատերերին հեշտությամբ ծանոթանալ Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությանը, կառուցվածքին, իրավասություններին, պաշտոնական հաղորդագրություններին, տեսանյութերին, լուսանկարներին, իրավական ակտերին, մրցույթների վերաբերյալ հայտարարություններին և հանրության համար նախատեսված այլ կարևոր տեղեկություններին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կայքի մատչելիությանը։ Այն համապատասխանում է Web Content Accessibility Guidelines (WCAG) միջազգային չափանիշներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում