Մարզեր

Ճամբարակ քաղաքում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 51 ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

Ճամբարակ քաղաքում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 51 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ   քաղաքում սուբվենցիոն , պետական և համայնքային տարբեր ծրագրերով   2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության  51  ծրագիր է իրականացվել, որոնց  ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 4 միլիարդ  540  միլիոն  273  հազար 636 դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերից 38-ը սուբվենցիոն են՝ 2 միլիարդ  245 միլիոն 738  հազար դրամ ընդհանուր արժեքով, 5-ը՝ պետական՝ 2 միլիարդ    126 միլիոն  776  հազար  դրամ արժեքով, 9-ը՝ համայնքային՝ 167 միլիոն 758 հազար 864 դրամ արժեքով։

 Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Ճամբարակ   քաղաքում կառուցվել է 18 500 մետր խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցեր, 15450 մետր արտաքին լուսավորության ցանց, 4000 մետր ոռոգման ցանց, ոռոգման ջրամբար, խաղահրապարակ, մանկական խաղահրապարակներ, պետական հիմնարկների կարիքների համար՝ արևային ֆոտովոլտային կայաններ, 1360 մետր գազատար, հիմնանորոգվել և միջին նորոգման է ենթարկվել հանրապետական ու ներհամայնքային նշանակության 24799 մետր ճանապարհ, թիվ 3 և 5 մանկապարտեզների շենքերը, համայնքապետարանի վարչական շենքը, բազմաբնակարան 7 շենքերի տանիքները, Ճամբարակ մուտքի հենապատը և 2 կամուրջ, ընթացքի մեջ են Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի կառուցման  աշխատանքները՝ 1 միլիարդ 270 միլիոն դրամ արժեքով։

Խոսրով  Խլղաթյան

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում