Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը թողարկել է հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի կառուցման 90-ամյակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 108-ամյակին և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում Երևանում մեկնարկած միջազգային համաժողովի ժամանակ՝ հավելելով, որ հուշանվերի թողարկման մասին հանրայնացումը կատարվում է հուլիսի 1-ին՝ ի թիվս այլնի, արժևորելով կառույցի ճարտարապետական և պատմամշակութային նշանակությունը:

«2026 թվականը հոբելյանական տարի է նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սիմվոլի՝ վարչական շենքի համար: 90 տարի առաջ ճարտարապետ Նիկոլայ Բաևի նախագծած՝ Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող շենքը ոչ միայն վարչական կառույց է, այլև Երևանի ճարտարապետական ժառանգության արժեքավոր նմուշ, այն ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում՝ որպես մայրաքաղաքի պատմական ու մշակութային հիշողության մաս ու պետական ինստիտուտների շարունակականության խորհրդանիշ»,- Գլխավոր դատախազի խոսքերն են մեջբերված Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ 

Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը կարևորում է պատմամշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործն՝ այն դիտարկելով որպես պետական ինստիտուտների պատմության և ինքնության անբաժանելի մաս։

Հուշանվերի վրա պատկերված է Երևանի կենտրոնում՝ Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքը, որը կառուցվել է 1936 թվականին՝ անվանի ճարտարապետ Նիկոլայ Բաևի նախագծով։

Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքը ներառված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։

Հայերեն Русский

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած կնոջը

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել

Ժանտախտ. ինչ պետք է իմանալ հիվանդության և Իրկուտսկում արձանագրված մահվան դեպքի մասին

Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկովը` ժանտախտի վարակի հետ կապված լուրերի մասին

Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը հավանություն տվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու օրինագծին

Նեթանյահուն կարգադրել է ստուգել Իսրայել օտարերկրյա ավիաընկերությունների չվերթների անվտանգությունը

ԱՄՆ-ն իր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական Fairford ռազմաբազայից

Ի՞նչ հարցերով քաղաքացիները կարող են դիմել Էթիկայի հանձնաժողով. ասուլիս

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը հաղթել է ռազմամարզական խաղերի մարզային փուլում