Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու ու Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրն  ակումբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ինտեր»-ի մամուլի ծառայությունը: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը:  

Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտեր» տեղափոխվեց 2022 թվականին:

Կարիերայի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել Երևանի «Փյունիկ»-ում, Դոնեցկի «Մետալուրգ»-ում, Դոնեցկի «Շախտյոր»-ում, գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ում, անգլիական «Մենչեսթեր Յունայթեդ-ում և «Արսենալ»-ում, իտալական «Ռոմա»-ում, իսկ այժմ՝ Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստն է։

Հայերեն العربية Español Русский Türkçe