Տնտեսություն

Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում

2 րոպեի ընթերցում

Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում

Ծնեբեկի արտադրությամբ զբաղվող «Davtyan Farm» ընկերությունը ծնեբեկի առաջին խմբաքանակն է արտահանել Սինգապուր։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Եվրամիության դեսպանատունը՝ հայտնելով, որ ԵՄ ֆինանսավորմամբ գործող «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության ներքո իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» ծրագրի շրջանակում «Davtyan Farm» ընկերությունը հնարավորություն է ստացել իր արտադրանքը ներկայացնելու Սինգապուրում կայացած սննդի և խմիչքների միջազգային ցուցահանդեսում։

Նշվում է, որ ցուցահանդեսի ժամանակ ձեռք բերված կապերի շնորհիվ «Davtyan Farm»-ի օրգանական ծնեբեկի առաջին խմբաքանակն արդեն արտահանվել է, բացի այդ կազմակերպությունը նաև սկսել է հայկական ծիրանի փորձնական արտահանում։ 

«Davtyan Farm»-ը տարիներ է ներդրել Հայաստանի հարավում օրգանիկ ծնեբեկի արտադրությունը հիմնելու ու զարգացնելու համար՝ 2015 թվականից աջակցություն ստանալով ԵՄ-ից՝ նոր սարքավորումներից մինչև արտահանման հմտություններ։

«Սա գործնական օրինակ է, թե ինչպես է ԵՄ–ն աջակցում հայ արտադրողներին՝ ծնեբեկից մինչև ծիրանի արտահանում, օգնելով հասնել իրական ու նոր շուկաներ՝ տանից նույնիսկ հազարավոր կիլոմետրեր հեռու»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում