Սպորտ

Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ

Մեխիկո, Մեքսիկա

Մարզադաշտ «Մեխիկո»

1/32 եզրափակիչ

Մեքսիկա-Էկվադոր` 2:0

Մեքսիկայի հավաքականը հաջողությամբ հաղթահարեց աշխարհի առաջնության 1/32 եզրափակչի արգելքը՝ 2:0 հաշվով առավելության հասնելով Էկվադորի նկատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման ընթացքում մեքսիկացիները վերահսկում էին խաղի ընթացքը՝ ունենալով տարածքային և խաղային առավելություն։ Առաջին խաղակեսում նրանք արդյունավետ օգտագործեցին իրենց պահերը՝ բացելով հաշիվը 23-րդ րոպեին, իսկ 31-րդ րոպեին կրկնապատկեցին առավելությունը։ Մեքսիկացիներից աչքի ընկան Խուլիան Քինոնեսն ու Ռաուլ Խիմենեսը:  Էկվադորը փորձեց պատասխանել հակագրոհներով, սակայն չկարողացավ լուրջ խնդիրներ ստեղծել մրցակցի պաշտպանության համար։

Վիճակագրությունն ամբողջությամբ արտացոլում էր Մեքսիկայի գերազանցությունը. տանտերերը զգալի առավելություն ունեին գնդակի վերահսկողության, փոխանցումների քանակի և ճշգրտության ցուցանիշներով, ինչպես նաև ավելի շատ հարվածներ կատարեցին դեպի դարպաս։

Երկրորդ խաղակեսում Մեքսիկան հանգիստ վերահսկեց հանդիպման ընթացքը՝ թույլ չտալով մրցակցին վերադառնալ խաղի մեջ և պահպանելով երկու գնդակի առավելությունը մինչև եզրափակիչ սուլիչը։ Այս հաղթանակի շնորհիվ մեքսիկացիները նվաճեցին աշխարհի առաջնության հաջորդ փուլում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում