Սպորտ

Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ'Իվուարին

1 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ'Իվուարին

Դալլաս, ԱՄՆ

Մարզադաշտ «Դալլաս»

1/32 եզրափակիչ

Կոտ դ'Իվուար-Նորվեգիա` 1:2

Աշխարհի ընթացիկ առաջնության 1/32 փուլի հերթական միմյանց հետ մրցեցին Կոտ դ'Իվուարի ուՆորվեգիայի ընտրանիները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին խաղակեսում հանդիպումըբավականին լարված ու մրցակցային էր։ Թեև նախաձեռնությունն ավելի հաճախ պատկանում էրԿոտ դ'Իվուարին, որն ավելի շատ էր վերահսկում խաղի ընթացքը, սակայն Նորվեգիանկարողացավ հանդիպման վերջնամասում` «հանդերձարանի ճանապարհին»` 39-րդ րոպեինիրացրեց իր պահը: Անտոնիոն Նյուսան անհատական փայլուն անցումից հետո բացեց հաշիվը՝դիպուկ հարվածով գրավելով դարպասը։ 

Երկրորդ խաղակեսն անցավ բարձր տեմպով և հարուստ էր դրամատիկ իրադարձություններով։Կոտ դ'Իվուարը մեծ ճնշմամբ սկսեց երկրորդ կեսը՝ փորձելով արագ վերականգնելհավասարակշռությունը։ Թիմի ակտիվ խաղը արդյունք տվեց 74-րդ րոպեին, երբ Ամադ Դիալոնգեղեցիկ անհատական անցումից հետո դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 1:1։ Հանդիպման վճռորոշ դրվագը տեղի ունեցավ 86-րդ րոպեին, երբ Մարտին Էդեգորի ճշգրիտփոխանցումից հետո Էրլինգ Հոլանդը հաղթեց պաշտպաններին և խփեց Նորվեգիայի հաղթականգոլը՝ դարձնելով հաշիվը 2:1։

Տեսանյութը` այստեղ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում