1 րոպեի ընթերցում
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքացին դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից և չի վերադարձել:
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112»,-ասվում է հաղորդագրության մեջ։