Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին

3 րոպեի ընթերցում

Բոսթոն, ԱՄՆ

Մարզադաշտ «Բոսթոն»

1/32 եզրափակիչ

Գերմանիա-Պարագվայ` 1:1 (3:4)

Գերմանիայի և Պարագվայի միջև աշխարհի առաջնության 1/32 եզրափակչի հանդիպումը դարձավընթացիկ Մունդիալի ամենամեծ անակնկալներից մեկը։ Հիմնական և լրացուցիչ ժամանակներնավարտվեցին 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցՊարագվայի հավաքականը՝ հաղթելով 4:3։

Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց Խուլիո Էնսիսոն, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում ԿայՀավերցը վերականգնեց հավասարակշռությունը։ Լրացուցիչ ժամանակում Գերմանիանշարունակեց ճնշումը, սակայն չկարողացավ օգտվել ստեղծած պահերից, իսկ Յոնաթան Տահիխփած գոլը չեղարկվեց VAR-ի միջամտությունից հետո։ 11-մետրանոց հարվածաշարում ավելիսառնասիրտ գտնվեցին պարագվայցիները՝ պատմական հաղթանակ տանելով և դուրս գալով 1/16 եզրափակիչ։

Չնայած Գերմանիայի ակնհայտ առավելությանը գրեթե բոլոր վիճակագրական ցուցանիշներում: Գերմանացիները վերահսկում էին գնդակի 75%-ը, կատարեցին 21 հարված (6-ը՝ դարպասիուղղությամբ), մինչդեռ Պարագվայը պատասխանեց ընդամենը 7 հարվածով, որոնցից 3-ը հասաննպատակին։ Գերմանիան նաև իրացրեց 16 անկյունային, իսկ մրցակիցը՝ 6։

Տեսանյութը` այստեղ:

Մոնտերեյ, Մեքսիկա

Մարզադաշտ «Մոնտերեյ»

1/32 եզրափակիչ

Նիդեռլանդներ-Մարոկկո` 1:1 (2:3)

Ընթացիկ Մունդիալի փլեյ-օֆֆի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին Նիդեռլանդների և Մարոկկոյի հավաքականները:

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավել հաջող գտնվեց Մարոկկոյի հավաքականը՝ հաղթելով 2:3 հաշվով: Հանդիպման երկրորդ խաղակեսում` 72-րդ րոպեին հաշիվը բացեց Նիդեռլանդներից ԿոդիԳակպոն, իսկ Մարոկկոն կարողացավ ավելացված ժամանակում վերականգնել հավասարակշռությունը: Գոլի հեղինակ դարձավ Իսա Դիոպը:

Խաղի առաջին ու երկրորդ կեսերում չնայած Նիդեռլանդների տարածքային առավելությանը ևգնդակի նկատմամբ ավելի մեծ վերահսկողությանը, Մարոկկոն կարողացավ արդյունավետպաշտպանվել և վտանգավոր հակագրոհներով պահել հավասարակշռությունը։ Հոլանդացիներըստեղծեցին ավելի շատ գոլային պահեր և հաճախ էին սպառնում մրցակցի դարպասին, սակայնմարոկկացիները կարգապահ խաղով չեզոքացրին նրանց գրոհները և խաղը տեղափոխեցին 11-մետրանոց հարվածաշար։

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար