Հայաստան

Արարատի պարեկները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա

1 րոպեի ընթերցում

Արարատի պարեկները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա

Արարատի մարզի Արևշատ գյուղի հատվածում ծառայություն իրականացնելիս պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ-21074» մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարեկները մեքենայում նկատել են մեծ քանակի օղիներ, որոնց վերաբերյալ վարորդը՝ մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ 24-ամյա երիտասարդը, հայտնել է, թե սրահում և բեռնախցիկում գտնվող 120 շիշ կեղծ օղին ձեռք է բերել շուկայում՝ վերավաճառելու նպատակով։ 

«Արմենպրես»-ը Ոստիկանության տարածած հաղորդագրությունից տեղեկանում է, որ երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, պահպանվող հատուկ տարածքում մեքենան կնիքվել է։ 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն։

Հանգամանքները պարզվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում