Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ կարկուտ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, իսկ առանձին շրջաններում հունիսի 28-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից՝ հավելելով, որ  հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։

Հունիսի 29-30-ին և հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Կանխատեսվում է ամպրոպ, որի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 28-30-ին և հուլիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում հունիսի 27-ին կեսօրից հետո, 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ին, հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հայերեն Русский

Թյուրընկալում կա. Գալջյանը Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման մասին

Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն

Արտաքին աջակցության բացակայության պայմաններում քրդերը ստիպված են գնալ փոխզիջումային տարրեր պարունակող գործարքների. Արմեն Պետրոսյան

Qatar Airways-ը և Etihad-ը դադարեցրել են չվերթերը Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքներ

Որոշ պատմություններ սկսվում են գաղափարից, իսկ ամենագեղեցիկները՝ հանդիպումից. Wildberries

Ֆրանսիական սուպերմարկետների սառնարանները հաքերային հարձակման են ենթարկվել. փչացել է միլիոնավոր եվրոյի ապրանք

Ինչ է սպասվում Երևանում կայանալիք COP17 համաժողովում

Կարմիր գրքի էջերից՝ վերադարձ բնություն. Երևանի կենդանաբանական այգու հազվագյուտ բնակիչները

Բըրնհեմը հայտարարել է, որ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպում, ամենայն հավանականությամբ, ներգրավված է եղել ԻՀՊԿ-ն

Երևան քաղաքի ավագանու նիստ