Սյունիք բնակավայրից Նորաշենիկ տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Սյունիք բնակավայրից դեպի Նորաշենիկ տանող ավտոճանապարհին հունիսի 26-ի գիշերը կցորդով բեռնատար է կողաշրջվել՝ երկկողմանի փակելով ճանապարհը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից ահազանգը Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հունիսի 26-ին՝ ժամը 23։47-ին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Սյունիք բնակավայրի մոտակայքում, «Mercedes-Benz» մակնիշի կցորդով բեռնատարը կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է խցիկում, առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, վարորդին դուրս են բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է։

Հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարի քարշիչը դուրս է բերվել երթևեկելի հատվածից․ ավտոճանապարհը երկկեղմանի երթևեկելի է։

 

 

Հայերեն