Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Արթիկ համայնքում ընթացքի մեջ են 2026 թվականի համայնքային ծրագրերով նախատեսված խոշորածավալ ճանապարհաշինական աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արթիկի համայնքապետարանից, ներկայումս հիմնանորոգվում են Արթիկ քաղաքի Անկախության, Սվերդլովի, Չարենցի և Երկաթուղայինների փողոցները: Աշխատանքներն իրականացվում են 2026 թվականի սուբվենցիոն ծրագրով:

Հիմնանորոգման ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել փողոցների երթևեկելի հատվածի ասֆալտապատում, մայթերի սալիկապատում և մայթեզրերի կառուցում։ Կկառուցվեն ջրահեռացման և կոյուղատար նոր համակարգեր, ինչպես նաև կանցկացվի արտաքին լուսավորության ժամանակակից ցանց։

Աշխատանքներն իրականացնում է «Ճանշին» ՓԲԸ-ն։ Այս փուլում ակտիվորեն ընթանում են ճանապարհահատվածի հին ասֆալտի շերտի հեռացման, մայթեզրերի տեղադրման և մայթերի սալիկապատման աշխատանքները: Զուգահեռաբար կատարվում են ջրահեռացման և կոյուղատար համակարգերի կառուցման, ինչպես նաև լուսավորության նոր ցանցի մալուխների անցկացման հողային աշխատանքներ։

 

Հայերեն

Ռադան Սիբիհային վերանշանակել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ստամբուլում

Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ

ՄԱԿ-ը 2025 թվականը համարել է ռեկորդային հումանիտար աշխատողների նկատմամբ բռնության մակարդակով

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են կատարել «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով

«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿ

ԱԺ-ում կայացած քննարկման հետքերով. ՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային