1 րոպեի ընթերցում
Հունիսի 26-ն աշխարհում նշվում է որպես թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օր։
«Արմենպրես»-ին Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ 2026 թվականի 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք։
ՆԳՆ ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների որդեգրած համակարգային մոտեցման և արդյունավետ պայքարի շնորհիվ կանխվում է նաև փոքր խմբաքանակներով թմրամիջոցների տարածումը․ բացահայտվում են դրանց պահման, օգտագործման և իրացման ամբողջական շղթաները՝ հնարավորություն տալով առավել արդյունավետ հակազդել հանցավորության ընդլայնմանը։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳ նախարարությունը իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ թիրախային աշխատանք է իրականացնում։ Արդյունավետության մասին փաստում են գրանցված արդյունքները․ միայն այս տարվա առաջին եռամսյակում համատեղ միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 147 կգ տարբեր տեսակի թմրամիջոց։