Ադրբեջան

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով և դիզելային վառելիքով 26 վագոն

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով և դիզելային վառելիքով 26 վագոն

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՊԱ գործակալությունը, հունիսի 26-ին ուղարկվել է AI-92 բենզինով 18 երկաթուղային վագոն՝ ընդհանուր 971 տոննա քաշով, և դիզելային վառելիքով ութ վագոն՝ ընդհանուր 467 տոննա քաշով։

Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 14000 տոննա դիզելային վառելիք և ավելի քան 4000 տոննա AI-92 և AI-95 բենզին։

Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով տարանցիկ ճանապարհով տեղափոխվել է ավելի քան 34000 տոննա հացահատիկ, մոտ 8000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար և 414 տոննա անտրացիտ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում