Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան. օրակարգի կարևոր թեմաներից է լինելու ԵՄ շուկաներ հայկական գյուղմթերքի արտահանման դյուրացումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է ավելի վաղ տարածված լուրերը, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջիկայում կայցելի Հայաստան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Politico-ն հաղորդել էր, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի սկզբին պլանավորում է այցելել Հայաստան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի առաջիկա երևանյան այցի օրակարգի կարևոր հարցերից մեկը լինելու է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մուտքի դյուրացումը Եվրոպական միության շուկա։  

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերջերս Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, ինչի արդյունքում ձևավորվել են նախադրյալներ՝ այս ուղղությամբ նոր հնարավորություններ ստեղծելու համար։ Հավանականություն կա, որ այս առումով Հայաստանը կունենա բացառիկ հնարավորություններ։ Հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ կհաջողվի ավարտին հասցնել համապատասխան նախագիծը, և նրա երևանյան այցի ընթացքում մենք այդ մասին համատեղ հայտարարություն կանենք»,- նշել է Փաշինյանը։  

Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը TRIPP նախագծի շրջանակում անխուսափելիորեն ինտեգրվելու է տարածաշրջանային ծրագրերին։

«Ժամանակն է, որ Հարավային Կովկասի երկրները մտածեն տարածաշրջանի մասին որպես մեկ ընդհանուր տարածքի, որտեղ առկա են բազմաթիվ ընդհանուր շահեր։ Իհարկե, յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային շահերն ու տեսլականը, սակայն կարծում եմ, որ մեզ կապում է նաև ընդհանուր շահերի բավականին մեծ շրջանակ, և այդ ուղղությամբ պետք է շարունակել աշխատել»,- ասել է վարչապետը։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe 中文

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել

Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտնականները Երևանում քննարկում են գիտության և արդյունաբերության ոլորտներում ԱԲ կիրառման հեռանկարները

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը

Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Հնդկաստանի երեք քաղաքներում հանդես է եկել ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարով

Սեպտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

ՍԴՀԿ 23-ՐԴ համագումարը ողջունել է Հայաստանի Հանրապետության վարած բազմաբևեռ, հավասարակշռված և նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը