Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
1 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հունիսի 20-ին ժամը 11։15-ին Երևանի Արին Բերդի փողոցում ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի 65-ամյա վարորդին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից, նշելով, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում 65-ամյա տղամարդը վարչական իրավախախտումը չարձանագրելու նպատակով պարեկային ծառայողներին կաշառք էր առաջարկել։
Տղամարդը կազմված փաստաթղթերով ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։