Այս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվի

2 րոպեի ընթերցում

Հանրապետությունում 2026 թվականի գարունը եղել է բավական տեղումնառատ, իսկ գարնանային վարարումների հոսքի ծավալները գրանցվել են նորմայից բարձր։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշեց, որ գարնանային վարարումների հոսքի ծավալները հատկապես բարձր են եղել Հրազդան, Արփա, Վեդի, Ձկնագետ, Որոտան գետերի ավազաններում՝ կազմելով նորմայի մինչև 170 տոկոսը։ Առատ տեղումները շարունակվել են հունիսին։ Մասնավորապես, հունիսին բոլոր գետերում ջրի միջին ամսական ելքերը գերազանցել են նորման։

«Առատ տեղումներն իրենց ազդեցությունն են թողել Սևանա լճի ջրի մակարդակի վրա։ Եթե 2026 թվականին հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900․22մ,  ապա հունիսի 24-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900․73մ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է 3 սմ-ով։ Այս տարվա հունիս ամսվա ընթացքում լճի մակարդակի բարձրացման նման տեմպեր հազվադեպ են հանդիպում։ Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 15 սմ-ով, ընդ որում, նման չափով բարձրացում վերջին անգամ դիտվել էր ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1993 թվականին»,-ասաց Լևոն Ազիզյանը։

Անդրադառնալով Սևանից բացթողնվող ջրառին՝ Լևոն Ազիզյանը նշեց, որ տեղումնառատ սեզոնով պայմանավորված այս տարի այդ բացթողումը ուշ կլինի։ Օրինակ, 2025 թվականի հունիսի 6-ից Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվել էր ջրառ։ Հունիսի 6-ից հունիսի 24-ը ներառյալ լճից արդեն բաց էր թողնվել 31,677 մլն խմ ջուր։ Այս տարի Սևանա լճից բացթողում դեռ չի իրականացվել։

«Ճիշտ է ջրամբարների լցվածությունն այս տարի դրական է, հիմնականում 100 տոկոսին մոտ կամ դրանից ավելի, սակայն դա բավարար չէ։ Կան տարածաշրջաններ, որտեղ առանց Սևանա լճից ջրի բացթողնման հնարավոր չէ ոռոգել, հետևաբար բացթողում կլինի։ Այստեղ կավելացնեմ, որ ջրամբարների բավական լցվածությունն իր դրական ազդեցությունը կթողնի և այս տարի Սևանից քիչ ծավալներով ջուր բաց կթողնվի»,-ասաց Լևոն Ազիզյանը։

Հայերեն English

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA