Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
1 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից մշակվող «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի առաջին փորձարկումը հաջող է անցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X հարթակում։
«Այսօր «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի առաջին կարևոր փորձարկումն ավարտվել է լիակատար հաջողությամբ», - հայտնել է Հեգսեթը։
Նա նշել է, որ դինամիկ ինքնավար պաշտպանական համակարգն անթերի կերպով իրականացրել է բազմաթիվ մոտեցող թիրախների հայտնաբերումը, թիրախավորումը և ոչնչացումը։
2025 թ. մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը երկրի համար կարժենա մոտավորապես 175 միլիարդ դոլար։ Նա նշել էր, որ այն կներառի ցամաքային, ծովային և տիեզերական համակարգեր, իսկ դրա շահագործումն սպասվում է մինչև իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտը։