Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևի ընդունումը ժամանակավրեպ էր, և որ դրան աջակցած սենատորներն օգնել են Վաշինգտոնի հակառակորդներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

Թրամփն ընդգծել է, որ Թեհրանն այժմ պատրաստ է Վաշինգտոնին տալ «գործնականում ամեն ինչ՝ տասնամյակների ընթացքում առաջին անգամ հարգանք ցուցաբերելով Միացյալ Նահանգների ու նրա նախագահի նկատմամբ»։

Նա նշել է, որ նախագահի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևի շուրջ քվեարկությունը «ժամանակավրեպ էր ու անիմաստ»։

«Այդ սենատորները միայն դժվարացրել են իմ աշխատանքը, բայց ես այսպես թե այնպես կանեմ իմ գործը, որովհետև միշտ էլ այդպես եմ անում», - գրել է Թրամփը։

Նախագահի խոսքով՝ սենատորները, որոնք կողմ են քվեարկել բանաձևին, «օգնություն և աջակցություն են ցուցաբերում թշնամուն»։

Ավելի վաղ ԱՄՆ Սենատը 50 «կողմ» և 48 «դեմ» ձայներով հավանություն էր տվել Ներկայացուցիչների պալատի կողմից արդեն ընդունված համատեղ բանաձևին, որը կոչ է անում Թրամփին դադարեցնել ամերիկյան ռազմական ուժերի օգտագործումն Իրանի դեմ մարտական գործողություններ իրականացնելու համար։ Քվեարկության ժամանակ դեմոկրատներին էր միացել հանրապետական 4 սենատոր։

Իրան

ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը

Հայերեն Русский

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես