Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին

2 րոպեի ընթերցում

Բոսթոն, ԱՄՆ

Մարզադաշտ «Բոսթոն»

L խումբ, երկրորդ տուր

Անգլիա-Գանա` 0:0

Անգլիայի ընտրանին աշխարհի այս առաջնության երկրորդ տուրում չհաղթեց Գանայի հավաքականին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գանան կարողացավ հաջող գործել պաշտպանությունում և ի վերջո, հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: Այժմ և Գանան, և Անգլիան ունեն 4-ական միավոր: Խորվաթիան վաստակել է 3, իսկ Պանաման` ոչ մի միավոր:

Տեսանյութը` այստեղ:

Տորոնտո, Կանադա

Մարզադաշտ «Տորոնտո»

L խումբ, երկրորդ տուր

Պանամա-Խորվաթիա` 0:1

Խորվաթիայի ազգային ընտրանին «Մունդիալ»-ի խմբային փուլի երկրորդ տուրում տոնեց առաջին հաղթանակն ընթացիկ աշխարհի առաջնությունում: Երկրորդ կեսի 54-րդ րոպեին Անտե Բուդիմիրի խփած գոլի շնորհիվ խորվաթները գերազանցեցին Պանամային: Այս խմբում դեռևս հաջորդ փուլի ուղեգիր նվաճած հավաքական չկա: Որոշիչ կլինի վերջին տուրը:

Տեսանյութը` այստեղ:

Գվադալախարա, Մեքսիկա

Մարզադաշտ «Գվադալախարա»

K խումբ, երկրորդ տուր

Կոլումբիա-Կոնգո` 1:0

Կոլումբիայի ազգային հավաքականը հաղթահարեց աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը` երկրորդ տուրում տոնած հաղթանակի շնորհիվ: Դանիել Մունոզի խփած գոլի շնորհիվ Կոլումբիան հաղթեց Կոնգոյին ու դուրս եկավ ԱԱ-ի 1/32-րդ եզրափակիչ: Այս խմբում երկրորդ տեղում է Պորտուգալիայի ընտրանին, որը վերջին տուրում կխաղա հենց Կոլումբիայի հետ:

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար