Տնտեսություն

ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավթի և գազի առաքումների ծավալներն արդեն վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ։

«Մենք նավթ և  բնական գազ ենք մատակարարում Հորմուզի նեղուցով նախաճգնաժամային մակարդակով։ Մենք կարող ենք նաև գերազանցել դրանք», - Սպիտակ տանն ասել է  նա լրագրողներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռայթը նաև հավելել է, որ երկու օր առաջ սահմանվել է Հորմուզի նեղուցով էներգակիրների մատակարարումների օրական ծավալների ռեկորդային ցուցանիշ։

Հունիսի 20-ին Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել է, որ Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ Լիբանանի դեմ Իսրայելի շարունակվող ագրեսիայի պատճառով՝ խախտելով ԱՄՆ-ի հետ կնքված հուշագիրը։ Հունիսի 21-ին Իրանի Tasnim գործակալությունը, վկայակոչելով աղբյուրի, հաղորդել է, որ Թեհրանը չի բացի Հորմուզի նեղուցը, մինչև Լիբանանում զինադադար չհաստատվի և չվերացվեն իրանական նավթի վաճառքի սահմանափակումները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում