Հայաստան

Դալարիկի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ մեկ անձ հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Դալարիկի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ մեկ անձ հոսպիտալացվել է

Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 23-ին ժամը 11։52-ին ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

«Ըստ նախնական տվյալների` բախվել են  դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, առկա է վառելիքի արտահոսք, հրդեհի նշաններ չկան»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Փրկարար ծառայությունից, տեղեկացնելով, որ մեկ անձ հոսպիտալացվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում