Իրան

Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը

1 րոպեի ընթերցում

Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը

Օմանի արտգործնախարար Բադր ալ Բուսայիդին Մասկատում բանակցություններ է վարել Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Օմանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Կողմերն ընդգծել են ընթացիկ դիվանագիտական ​​պահի օգտագործման կարևորությունը՝ խաղաղության ջանքերին աջակցելու, զինադադարի և կայունության ամրապնդման համար, ինչը կբարձրացնի լարվածության նվազեցման, տարածաշրջանային անվտանգության պահպանման և Հորմուզի նեղուցում և միջազգային միջանցքներում ծովային նավարկության անվտանգության ապահովման հնարավորությունները», - ասվում է հայտարարության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները, բարիդրացիության սկզբունքները և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում