2 րոպեի ընթերցում
Երևանում և մարզերում պարեկները հունիսի 15-22-ը հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 20 հազար 922 խախտում։ Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է ոչ սթափ 410 վարորդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Մայրաքաղաքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5405 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 197 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ 193 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 146 անձ։
Երևանում արձանագրվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 21, չամրակապված վարելու՝ 1022, առանց մանկական նստատեղի՝ 30, վարելու ընթացքում ծխելու՝ 507, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 257, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 46 և 1803 այլ իրավախախտում։
155 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 212-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 133-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 48-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Տարբեր կասկածանքներով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 87 անձ։
Մարզերում նույն ժամանակահատվածում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15 հազար 517 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 265 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 217 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 498 անձ։
Մարզերում արձանագրվել է հաշվառման համարանիշի հետ կապված 53, չամրակապված վարելու՝ 4057, առանց մանկական նստատեղի՝ 187, վարելու ընթացքում ծխելու՝ 508, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 685, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 119, արագության գերազանցման՝ 2738 և 3872 այլ իրավախախտում։
449 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1053-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 864-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 142-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Տարբեր կասկածանքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 37 անձ։