Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
1 րոպեի ընթերցում

Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 13-ամյա աղջկա մարմինը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մ․ հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Նարինե Մարտիրոսյանի մարմինը։
Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հունիսի 17-ին էլ Փամբակ գետում հայտնաբերվել էր 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ժամը 14։45-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև ժամը 17։05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 տարեկան քույրերը Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։