Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար

2 րոպեի ընթերցում

Պենտագոնն Իրանի դեմ ռազմական գործողությունների վրա ծախսել է մոտավորապես 40 միլիարդ դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) ուսումնասիրության տվյալները, որը հրապարակվելու է առաջիկայում։

Ինչպես CNN հեռուստաալիքին հայտնել է CSIS-ի ավագ խորհրդական Մարկ Կանսիանը, այդ ծախսերը ներառում են զինամթերքի, ոչնչացված սարքավորումների գումարը և ամերիկյան ռազմաբազաներին հասցված վնասը, բայց չեն ներառում գործառնական ծախսերը, որոնք արդեն հաշվառված էին նախարարության 2026 թ. ֆինանսական տարվա բյուջեում, որը կազմում է ավելի քան 1 տրիլիոն դոլար։

Թեև ԱՄՆ պատերազմի նախարարության վրա է եղել ծախսերի հիմնական ծանրությունը, բայց հակամարտությունը մյուս գերատեսչությունների համար, ինչպիսիք են Ներքին անվտանգության նախարարությունը և Վետերանների հարցերով նախարարությունը, արժեցել է 1 միլիարդ դոլար, ինչի մասին վկայում են CSIS-ի տվյալները։

Մայիսին Պենտագոնը Սենատի զինված ուժերի հանձնաժողովին հայտնել էր, որ ռազմական գործողությունների ծախսերը հասնում են 29 միլիարդ դոլարի, որը ներառում է անհրաժեշտ վերանորոգումների ծախսերը, տեխնիկայի համալրումն ու փոխարինումը և ընդհանուր գործառնական ծախսերը։

Մինչդեռ սպառողների համար բենզինի գներն ԱՄՆ-ում ռազմական գործողությունների ժամանակ մեկ գալոնի (3,78 լիտր) դիմաց միջինը 3 ​​դոլարից պակաս մակարդակից բարձրացել են մինչև ավելի քան 4 դոլար։

Աշխատանքի վիճակագրության բյուրոյի վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում տարեկան գնաճը երեք տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 4%-ը, ինչը պայմանավորված է էներգակիրների գների աճով։

Հայերեն Русский

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես