Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

3 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մանրամասներ է հայտնել Շվեյցարիայում Իրանի հետ բանակցությունների մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջեյ Դի Վենսը, որը գլխավորում է Իրանի հետ բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը, հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կա։

«Ընդամենը վերջին մի քանի ժամերի ընթացքում մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել։ Ես ակնկալում եմ, որ մոտակա ժամերին ավելի մեծ առաջընթաց կունենանք»,- ասել է Վենսը։

Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել աշխատանքը Լիբանանում Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև կոնֆիլկտը հանգուցալուծելու ուղղությամբ։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Միացյալ Նահանգները Լիբանանում հակամարտության դադարեցման ուղղությամբ վերջին ամիսներին արել են ավելի շատ աշխատանք, քան աշխարհի յուրաքանչյուր այլ կառավարություն, և մենք պատրաստվում ենք շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ»,- ասել է Վենսը։

Անդրադառնալով Շվեյցարիայում Իրանի հետ բանակցություններին՝ Վենսը հայտարարել է, որ սա տեխնիկական բանակցությունների մեկնարկն է, որի ժամանակ բոլոր տարաձայնությունները չեն լուծվի, սակայն դա թույլ է տալիս պատմության մեջ առաջին անգամ միասին նստել՝ որպես երկու թիմ՝ հասկանալու համար, թե կողմերի համար ինչն է ամենակարևորը, կարգավորելու այդ հարցերը և գնալու դեպի ավելի լավ ապագա։

«Հարցն այն է, թե ինչ կարող ենք մենք միասին անել։ Կարո՞ղ ենք մենք ամեն ինչ սկսել մաքուր էջից, կարո՞ղ ենք մենք ընդմիշտ փոխել հարաբերությունները Մերձավոր Արևելքում, թե՞ վերադառնում ենք նրան, ինչ կար նախկինում։ Մենք դա չենք ցանկանում, բայց, անկասկած, դա հնարավոր է»,- նշել է Ջեյ Դի Վենսը։

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաք։ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով բանակցություններից Թեհրանի ակնկալիքներին, նշել էր, որ Իրանի համար առաջնահերթ է Լիբանանում հրադադարի հաստատումը, իրանական նավթի արտահանումը, ինչպես նաև իրանական ակտիվների ապասառեցումը։ Իրանական Tasnim գործակալությունն էլ, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Իրանը չի շարունակի ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունները այլ հարցերի շուրջ, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի։  Միջազգային լրատվամիջոցներն էլ գրում էին, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները մեկնարկելու են հենց Լիբանանում իրավիճակի վերաբերյալ քննարկմամբ։

Հայերեն

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը