ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի

1 րոպեի ընթերցում

Ռուսատանի Դաշնության կազմում գտնվող Տուվայի Հանրապետությունում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Տուվայի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունը։

Նշվում է, որ տղամարդը ներխուժել է "Орленок" մանկական ճամբար, մի քանի երեխա վնասվածքներ են ստացել։

Ճամբարի աշխատակիցները վնասազերծել են նրան և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Բժիշկները հետազոտել են տուժած երեխաներին, նրանց ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն։

Նախնական տվյալներով՝ ճամբար ներխուժած տղամարդը հարբած է եղել։

Հայերեն Русский