Եվրոպա

Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում

1 րոպեի ընթերցում

Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում

Նորվեգիան Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում կբացի գլխավոր հյուպատոսություն, որը կգլխավորի նորվեգացի դիվանագետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հունիսի 19-ին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։

«Վերին Հյուսիսի տարածաշրջանը շարունակում է մնալ Նորվեգիայի կարևորագույն ռազմավարական առաջնահերթությունը, իսկ Արկտիկան միջազգային քաղաքականության և անվտանգության տեսանկյունից գնալով ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում», - մամուլի ասուլիսում հայտարարել է Ստյորեն։

Նրա խոսքով՝ «Նուուկում գլխավոր հյուպատոսության բացումը կուժեղացնի ինչպես քաղաքական շփումները, այնպես էլ համագործակցությունը տարածաշրջանում առկա ընդհանուր շահերի շուրջ»։

Գրենլանդիան ինքնավար կղզի է, որը գտնվում է Դանիայի Թագավորության կազմում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու կամ դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելու նախաձեռնությունը լարվածություն է առաջացրել Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների հարաբերություններում։

Ավելի վաղ՝ այս տարի, Ֆրանսիան նույնպես հյուպատոսություն էր բացել Գրենլանդիայում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում